Քարտեզը պատրաստված է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ կողմից եւ ներկայացնում է Հայաստանի արտաքին քաղաքական հարաբերությունները։
Ինտերակտիվ քարտեզում ամեն երկրի համար ներկայացված են տվյալներ Հայաստանի հետ այդ երկրի հարաբերությունների վերաբերյալ, մասնավորապես՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման տարեթիվը, այդ երկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների առկայությունը, երկկողմ փաստաթղթերի քանակը, ներմուծման եւ արտահանման տվյալները։
Այս տեղեկությունների համար որպես աղբյուր է հանդիսացել գլխավորապես Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը՝ 2020 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսների դրությամբ այնտեղ առկա տվյալներով։
Բացի դա, քարտեզը ներկայացնում է երկրների ՀՆԱ-ն, որի համար որպես աղբյուր են հանդիսացել Համաշխարհային բանկի տվյալները, եւ ազատության ցուցիչները՝ ըստ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության վարկանիշի։